Ստեփանակերտն ու Քեմբրիջը կարող են քույր քաղաքներ դառնալ
23.02.2011,
17:35
Ստեփանակերտն ու Քեմբրիջը կարող են քույր քաղաքներ դառնալ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և կանադական Քեմբրիջը (Հարավային Օնտարիո) կարող են քույր քաղաքներ դառնալ, հաղորդում է ԼՂՀ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` Ստեփանակերտն ու Քեմբրիջը քույր քաղաքներ հռչակելու հնարավորության հարցը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ Քեմբրիջ քաղաքի քաղաքապետ Դագ Քրեյգի հանդիպման ընթացքում:
«Հայ դատի» հանձնախմբի հրավերով յոթօրյա այցով Կանադայում գտնվող Պետրոսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական և կուսակցական շրջանակների ներկայացուցիչների հետ: -0-