Ղարաբաղի նախագահը կարևորում է երիտասարդական կազմակերպությունների դերը հանրապետության կյանքում
21.02.2011,
13:52
Ղարաբաղի նախագահը կարևորում է երիտասարդական կազմակերպությունների դերը հանրապետության կյանքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարևորում է Ղարաբաղում գործող երիտասարդական կազմակերպությունների դերը հանրապետության կյանքում, տեղեկացնում է ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահը կարևորել է երիտասարդական կազմակերպությունների դերը հանրապետության կյանքում և ընդգծել նրանց գործունեության ակտիվացման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Այնուհետև նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում Սուրբ Սարգսի հիշատակության տոնին նվիրված միջոցառմանը: -0-

