Ղարաբաղի կառավարությունը 50 հազար դոլար է տրամադրել գիշատիչ կենդանիների դեմ պայքարի համար
16.02.2011,
12:03
Ղարաբաղի կառավարությունը 50 հազար դոլար է տրամադրել գիշատիչ կենդանիների դեմ պայքարի համար
ԼՂՀ կառավարությունը հաստատել է բնապահպանական ծրագիրը, որը պետք է կարգավորվի հանրապետությունում առկա գիշատիչների գլխաքանակը, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ոլորտի պատասխանատուների փաստարկմամբ` անհրաժեշտություն կա պայքար տանել հատկապես գայլերի և շնագայլերի դեմ:Այդ նպատակով 2011թ. կհատկացվի 18 մլն դրամ (շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար):
Գործադիրը նիստում հավանություն է տվել անտառային միջոցառումների այն ծրագրին, որը 2011թ. ֆինանսավորվելու է ԼՂՀ պետբյուջեից:
Քննարկումների ժամանակ վարչապետ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ հարկավոր է պարբերաբար անցկացնել դիտարկումներ և միջոցառումներ իրականացնել հիմնավորված ձևով` չխախտելով բնապահպանական հավասարակշռությունը: -0-