Ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով

11.02.2011, 19:19
Ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության մասին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:

Կրթության եւ գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություններին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրությանը հանձնարարվել է  համատեղ մշակել ու իրականացնել Արցախի  Հանրապետության անկախության պատմական նշանակությանը նվիրված ծրագրեր, ապահովել տոնակատարության նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պատշաճ լուսաբանումը:

Ըստ հրամանագրի` հաստատվել է Արցախի  Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի  տոնակատարության կազմակերպման և համակարգման  պետական հանձնաժողովի  կազմում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, մի շարք այլ պաշտոնատար անձինք:--0-