2011թ.-ի հունվարին Ղարաբաղում 201 երեխա է ծնվել. վիճակագրություն

10.02.2011, 18:01
2011թ.-ի հունվարին Ղարաբաղում 201 երեխա է ծնվել. վիճակագրություն

2011թ.-ի հունվարին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 201 երեխա է ծնվել՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի 207-ի փոխարեն, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով  ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությանը:

Հաղորդագրության համաձայն՝ նշված ամսում հանրապետությունում 120 մարդ է մահացել, ինչը 23-ով ավել է 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ:

2011թ.-ի հունվարին ԼՂՀ բնակչության բնական աճը 81 մարդ է կազմել:

Նշված ժամանակահատվածում ԼՂՀ-ում 83 ամուսնություն և 9 ամուսնալուծություն է գրանցվել՝ 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի 40 ամուսնության և 13 ամուսնալուծության դիմաց:

2011թ.-ի հունվարին Լեռնային Ղարաբաղ ժամանած անձանց թիվը 51 է եղել, մեկնածներինը՝ 20: -0-