ԼՂՀ զորամասերից մեկում ԱԻ հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել
08.02.2011,
18:34
ԼՂՀ զորամասերից մեկում ԱԻ հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել
Փետրվարի 6-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում
տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է 1992թ. ծնված ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Կոտինյանը, հաղորդում է Ղարաբաղի ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը։
«Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները չեն հաղորդվում։ -0-

