Շուշիում կերպարվեստի թանգարանի ստեղծումը մշակույթի տարր է. ակադեմիկոս

08.02.2011, 16:14
Շուշիում կերպարվեստի թանգարանի ստեղծումը մշակույթի տարր է. ակադեմիկոս

Շուշիում կերպարվեստի թանգարանի ստեղծումը մշակույթի և կրթության տարր է, Ստեփանակերտում ասաց հայտնի երկրաբան, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանը, ով տվյալ նախագծի նախաձեռնողներից մեկն է։

«Երբ մի կողմը խոսում է զենքի լեզվով, ապա դրան պետք է կրթությամբ, մշակույթով, խաղաղությամբ դիմակայել՝ միաժամանակ պատրաստ լինելով հակահարված տալ ցանկացած ոտնձգության»,- նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց նա։

Արվեստագետ Յուրի Գրիգորյանն իր կողմից ասաց, որ Շուշիի ապագա թանգարանի շենքը իրենց շատ է դուր եկել։ «Նախագահն ասաց, որ ողջ ուժերը կներդրվեն թանգարանի շինարարության արագ ավարտի համար, քանի որ մեզ մոտ ավելի քան 300 լուսանկար է հավաքվել»,- նշեց Գրիգորյանը։

Նա ավելացրեց, որ լուսանկարների մշակումը նախատեսվում է Մոսկվայում իրականացնել։ -0-