Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն 2-3 տարվա ընթացքում. ԼՂՀ վարչապետ

26.01.2011, 13:09
Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն 2-3 տարվա ընթացքում. ԼՂՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Զոհված ազատամարտիների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը կլուծվի երկու-երեք տարվա ընթացքում, նախօրեին այս տարի ԼՂՀ կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ լիազոր մարմինները պետք է վերջին ճշտումները կատարեն համապատասխան ցուցակներում:

«Նշված ժամանակահատվածում կավարտվի նաև դպրոցաշինության ծրագիրը, ինչից հետո պետությունը առաջնահերթ կարգով կանցնի նախադպրոցական հաստատությունների, մարզադահլիճների, մշակույթի տների և երկրորդ պլանում մնացած այլ օբյեկտների շինարարությանը», - նշել է Հարությունյանը:

ԼՂՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատուկ ուշադրության կարժանանա շինարարության որակը, աշխատանքների իրագործման ժամկետների պահպանումը:-0-