Արցախի արտաքին գործերի փոխնախարարը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

21.01.2011, 14:58
Արցախի արտաքին գործերի փոխնախարարը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուրբաթ ստորագրել է հրամանագիր Վարդան Բարսեղյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 

«Նույն օրը երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Վարդան Բարսեղյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-