ԼՂՀ Շուշիի շրջկենտրոնի նոր ղեկավար է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը
17.01.2011,
18:19
ԼՂՀ Շուշիի շրջկենտրոնի նոր ղեկավար է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Քաջիկ Խաչատրյանին ԼՂՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկ այլ հրամանգրով Քաջիկ Խաչատրյանը նշանակվել է Շուշիի շրջկենտրոնի ղեկավար:
Ջրային տնտեսության պետի պարտավորությունները ժամանակավորապես կկատարի նույն վարչության աշխատակազմի ղեկավար Իգոր Բաղիրյանը: -0-

