Վետերանների հիմնախնդիրները գտնվում են Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնում. նախագահ

17.01.2011, 17:35
Վետերանների հիմնախնդիրները գտնվում են  Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնում. նախագահ

Վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, երկուշաբթի Հայրենական Մեծ պատերազմի մի խումբ վետերանների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Պետությունը կանի հնարավորը վետերանների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ»,- ղարաբաղյան պետության ղեկավարի խոսքը մեջբերում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Երկրի ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Սահակյանը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաև Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-