Ադրբեջանական կողմը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 120 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 120 անգամ խախտել է ԼՂՀ ԶՈՒ շփման գծի հրադադարի ռեժիմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ շուրջ 450 կրակոց է արձակել:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը բացի ինքնաձիգերից, կիրառել է «СВД» տիպի
դիպուկահարային հրացաններ, «РПК» և «ПК» տեսակի գնդացիրներ:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան
գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-