Ղարաբաղի նախագահը կարևորում է մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը
15.12.2010,
19:04
Ղարաբաղի նախագահը կարևորում է մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման 8-րդ գոտու ենթակառուցվածքների շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ԼՂՀ աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարը կարևոր է համարել շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-