Ղարաբաղի ներկայացուցչություն՝ Բրյուսելում

07.12.2010, 15:42
Ղարաբաղի ներկայացուցչություն՝ Բրյուսելում

Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրոպայի ակտիվությունը՝ ջանքեր կգործադրվեն Բյուսելում ԼՂՀ ներկայացուցչությունը բացելու ուղղությամբ, նախօրեին Ղարաբաղի խորհրդարանում 2011թ.-ի ԼՂՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։

Ըստ նրա, անհրաժեշտ է հատուկ կառավարական հանձնաժողով ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացի համար։

«Դա մեկ հաստատության խնդիրը չէ։ Դա մասնավորապես պետության խնդիրն է և մի գաղափար կա, որ անհրաժեշտ է համապարփակ և համալիր խումբ ստեղծել այդ հարցերի լուծման համար»,- նշեց Պետրոսյանը։

Քննարկումների ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարության 2011թ.-ի բյուջեն 20 մլն դրամով (ավելի քան 55 հազար դոլար) կավելանա։ Ավելացված միջոցներով տեխնիկական բնույթի հարցեր կլուծվեն։ -0-