Ղարաբաղի նախագահը կարևորում է ԼՂՀ-ում զարգացած երկրների փորձի կիրառումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ԱՄՆ-ում ամերիկահայ բարերարների հետ հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի տնտեսությունում զարգացած երկրների փորձի կիրառումը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Միաժամանակ նա հատուկ ընդգծել է սփյուռքահայերի գլխավորած ընկերությունների դերն այդ հարցում։
Սահակյանի հետ ամերիկահայ բարեգործների հետ հանդիպումների ընթացքում քննարկվում էին Արցախում շինարարության, անշարժ գույքի, կաթնամթերքի արտադրության ոլորտներում տարբեր ծրագրերի իրագործման հեռանկարները։
Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանի աշխատանքային այցն ԱՄՆ կազմակերպված է ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման շրջանակներում, որն անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Այդ տարի Լոս Անջելեսից հեռուստամարաթոնի հեռարձակումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, հավաքագրված նվիրատվությունները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգերի շինարարության ֆինանսավորմանը։ -0-

