Զբոսաշրջիկներին գրավում են ղարաբաղյան հյուրընկալությունն ու ավանդույթները. Տուրիզմի վարչություն

17.11.2010, 12:20
Զբոսաշրջիկներին գրավում են ղարաբաղյան հյուրընկալությունն ու ավանդույթները. Տուրիզմի վարչություն
Զբոսաշրջիկներին գրավում են ղարաբաղյան հյուրընկալությունն ու ավանդույթները. Տուրիզմի վարչություն

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկներն ընդգծում են ղարաբաղյան ժողովրդի շփման մշակույթը, նրանց հյուրասեր լինելն ու ավանդույթները, լրագրողներին Ստեփանակերտում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

«Լեռնային Ղարաբաղում ամենաուշագրավը նրա ժողովուրդն է։ Մարդիկ կարևորագույն գործոնն է, և այդ առումով ԶԼՄ-ների դերը շատ մեծ է»,- նշեց նա։

Շահվերդյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով պահպանել հյուրընկալության այն ոգին, որ ձևավորվել է ղարաբաղյան ժողովրդի մոտ դարերի ընթացքում և զարգացնել այն։ «Պետք է նաև խրախուսել հանրապետություն բնակչությանն ավանդական արհեստների, արվեստի տեսակների զարգացումը, ազգային խոհանոցի վերածնունդը, որը մեր մշակույթի մի մասն է և մեծ պահանջարկ ունի զբոսաշրջիկների շրջանում»,- նշեց Շահվերդյանը։

ԼՂՀ Տուրիզմի վարչության ղեկավարը հայտարարեց, որ Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների ամենամեծ դժգոհությունը Երևանի և Ստեփանակերտի միջև օդային հաղորդակցության բացակայությունն է, սակայն այդ հարցն արդեն կարելի է գործանականորեն լուծված համարել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված ծրագրերի կապացությամբ։ -0-