ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են մեր հանրապետության պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, ինչպես նաեւ պետգույքի մասնավորեցման, հաշվառման եւ գրանցման գործընթացի կանոնակարգման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանն ընդգծել է նշված բնագավառներում Արցախի եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:-0-

