2010թ.-ի հունվար-սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում 2033 երեխա է ծնվել . վիճակագրություն

04.11.2010, 11:02
2010թ.-ի հունվար-սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում  2033 երեխա է ծնվել . վիճակագրություն
2010թ.-ի հունվար-սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում  2033 երեխա է ծնվել . վիճակագրություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010թ.-ի հունվար-սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ծնվել է 2033 երեխա, տեղեկացնում է «Նովոստi-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտում ՝ հղում անելով ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությանը։

Հաղորդագրության համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում մահացել է 1002 մարդ։

2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին բնակչության բնական աճը կազմել է 1031 մարդ։ ԼՂՀ բնակչության մեխանիկական աճը նշված ժամանակահատվածում կազմել է 404 մարդ։

ԼՂՀ-ում նշված ժամանակահատվծում գրանցվել է 717 ամուսնություն և 96 ամուսնալուծություն։

2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ժամանած անձնաց թիվը 747 է եղել, մեկնածներինը՝ 343: -0-