Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

26.10.2010, 20:06
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 22 դեպք է  արձանագրվել հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և երեքշաբթի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում:  

«Հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 160 կրակոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0—