Սեպտեմբերին Ղարաբաղում 226 երեխա է ծնվել. վիճակագրություն

15.10.2010, 11:27
Սեպտեմբերին Ղարաբաղում 226 երեխա է ծնվել. վիճակագրություն

Լեռնային Ղարաբաղում 2010թ.-ի սեպտեմբերին ծնվել է 226 երեխա՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի 269-ի համեմատ, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ԼՂՀ Ազգային վիճակագրական  ծառայությանը։

Հաղորդագրության համաձայն՝ նշված ամսում հանրապետությունում մահացել է 116 մարդ՝ 2009 թ.-ի միևնույն ժամանակահատվածի 95-ի համեմատ: 

2010թ.-ի սեպտեմբերին բնակչության բնական աճը 110 մարդ է կազմել։

ԼՂՀ-ում նշված ժամանակահատվծում գրանցվել է 127 ամուսնություն և 13 ամուսնալուծություն՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի 118 ամուսնության ու 10 ամուսնալուծության դիմաց: 

2010թ.-ի սեպտեմբերին  Լեռնային Ղարաբաղ ժամանած անձնաց թիվը 104 է եղել, մեկնածների՝ 41: -0-