Ղարաբաղում ուսումնավարժական պարապմունքի ժամանակ տանկիստի մահվան փաստի վերաբերյալ հետաքննություն է տարվում. ԼՂՀ ՊԲ

15.10.2010, 11:18
Ղարաբաղում ուսումնավարժական պարապմունքի ժամանակ տանկիստի մահվան փաստի վերաբերյալ հետաքննություն է տարվում. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղում ուսումնավարժական պարապմունքի ժամանակ տանկիստի մահվան փաստի վերաբերյալ հետաքննություն է տարվում, միջադեպի մանրամասները ճշտվում են, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։

Հոկտեմբերի 12-ին ԼՂՀ պաշտպանության բանակի առանձին տանկային զորամասերից մեկում անցկացված ուսումնավարժական պարապմունքի ժամանակ զրահամեքենան շրջվելու հետևանքով զոհվել է 1990թ. ծնված  կրտսեր սերժանտ Գևորգ Մանուկյանը: -0-