Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

15.10.2010, 10:51
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ուրբաթ հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 30 դեպք է  արձանագրվել հոկտեմբերի 14-ի գիշերը և հինգշաբթի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում:  

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից և դիպուկահար հրացաններից շուրջ 500 անգամ գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0—