Ղարաբաղում ընթացող վարժանքների ժամանակ տանկիստ է զոհվել. թերթ

14.10.2010, 12:33
Ղարաբաղում ընթացող վարժանքների ժամանակ տանկիստ է զոհվել. թերթ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկում ընթացող վարժանքների ժամանակ տանկիստ է զոհվել, հինգշաբթի գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ըստ աղբյուրի, երեքշաբթի երեկոյան վարժանքների ժամանակ մարտական մանյովր իրականացնող տանկը շրջվել է և տանկիստներից մեկը դուրս է ընկել ու մնացել տանկի տակ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը դեռևս չի հաջողվել ստանալ ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական մեկնաբանությունները:-0-