Մանվել Սարիբեկյանի մահը զգայական մեծ ազդեցություն է գործել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա

12.10.2010, 10:16
Մանվել Սարիբեկյանի մահը զգայական մեծ ազդեցություն է գործել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա
Մանվել Սարիբեկյանի մահը զգայական մեծ ազդեցություն է գործել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա

Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահը զգայական մեծ ազդեցություն է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանն ու զինվորական դատախազությանը, հաղորդագրություն էին տարածել, որի համաձայն սեպտեմբերի 11-ին գերի վերցված Մանվել Սարիբեկյանը հոկտեմբերի 5-ին իբր ինքնասպանություն է գործել։

«Այդ դեպքը տեղի է ունեցել մեր՝ տարածաշրջան կատարած այցի նախօրեին։ Մենք ցնցված ենք և ցանկանում ենք այժմ մեր ցավակցությունները հայտնել այդ երիտասարդի հարազատներին և բարեկամներին, ինչպես նաև բոլոր նրանց, ում համար միևնույն չէ նրա ճակատագիրը»,- երկուշաբթի Ստեփանակերտում լրագրողներին ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

«Կարծում ենք, որ այդ դեպքը պետք է մանրամասնորեն հետաքննվի, և համապատասխան միջազգային կառույցները պետք է ներգրավված լինեն հետաքննությունում, հավանաբար, դա պետք է լինի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն»,- նշեց Պոպովը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա),  Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և նրանց ուղեկցող փորձագետները Լեռնային Ղարաբաղում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման դաշտային առաքելության շրջանակներում։ -0-