Ստեփանակերտի օրն է տոնվել Լեռնային Ղարաբաղում
Շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանդիասավոր կերպով տոնվել է Ստեփանակերտի 87-ամյակը։
Ստեփանակերտի քաղաքապետի 2007թ.-ի որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի օրն ամեն տարի տոնվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։
Ինչպես Ստեփանակերտից տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումները սկսվել են հոկտեմբերի 4-ին, սակայն հիմնական հանդիսություններն անցկացվել են հոկտեմբերի 9-ին։ Տոնական միջոցառումներին մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության այլ պաշտոնատար անձիք։
Այդ օրը մայրաքաղաքում տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ են կազմակերպվել։ Տոնակատարությունների հետ մեկտեղ Ստեփանակերտում ևս մեկ միջոցառում է անցկացվել՝ գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես- վաճառք, որին մասնակցել են ԼՂՀ բոլոր շրջանների ներկայացուցիչները։
Քաղաքի Ավագանու խորհուրդը մի շարք քաղաքացիների Ստեփանակերտի Պաշվավոր քաղաքացու կոչում է շնորհել։
Հոկտեմբերի 9-ի երեկոյան մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության տանը տոնական համերգ է տեղի ունեցել։ -0-

