Ղարաբաղի կառավարությունը հաստատել է 2010-2011 ուս. տարվա ուսումնական հաստատությունների ցանկը

29.09.2010, 12:53
Ղարաբաղի կառավարությունը հաստատել է 2010-2011 ուս. տարվա ուսումնական հաստատությունների ցանկը
Ղարաբաղի կառավարությունը հաստատել է 2010-2011 ուս. տարվա ուսումնական հաստատությունների ցանկը

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հերթական նիստի ժամանակ հաստատել է  2010-2011 ուսումնական տարվա ԼՂՀ-ի պետական հանրակրթական, մանկապատանեկան արտադպրոցական և նախադպրոցական, բարձրագույն, միջին մասնագիտական և պրոֆտեխ ուսումնական հաստատությունների ցանկը, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վաչությունը։

Որոշման համաձայն՝ Դագրավ (ԼՂՀ Ասկերանի շրջան), Քարահունջ (Մարտունու շրջան), Արծվաշեն (Քաշաթաղի շրջան) և Հին շեն (Շուշիի շրջան) գյուղերի միջնակարգ դպրոցները հիմնական դպրոց են վերակազմավորվել։

Հաստատված ցանկի համաձայն՝ ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում հանրապետությունում ընդհանուր առմամբ 227 դպրոց է գործում՝ ավելի քան 20 հազար աշակերտ ընդհանուր թվով։ Արտադպրոցական և նախադպրոցական հաստատությունների քանակը 6-ի և 27-ի է հավասար՝ համապատասխանաբար։ Ղարաբաղում երկու պրոֆտեխուսումնարան և չորս միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է գործում։

Ըստ ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Սլավա Ասրյանի՝ այս տարի պրոֆեսիոնալ տեխնիկական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում լիարժեք ընդունելիություն է իրականացվել։

Առանձին որոշմամբ ԼՂՀ կառավարությունը Մարտակերտի շրջանում «Վանքի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպտության ստեղծման մասին որոշում է հաստատել՝ մանկապարտեզի ծախսերի համար հատկացնելով 6,82 մլն դրամ (շուրջ 18,8 հազար դոլար)։ -0-