Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

29.09.2010, 11:13
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը:

Հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 28-գիշերը և երեքշաբթի օրվա ընթացքում  հրադադարի ռեժիմի խախտման մի շարք  դեպքեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գոտու մի շարք հատվածներում։

«Հակառակորդը հրազենից, այդ թվում՝ դիպուկահար զենքից, կրակել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում տեղակայված ղարաբաղյան ուժերի առաջնային գծերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշում են, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռել է։ -0-