«Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջին անգամ սկսում է իր գործունեությունը ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանում

16.09.2010, 18:39
«Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջին անգամ սկսում է իր գործունեությունը ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական հեռուստամարաթոնի նախաշեմին առաջին անգամ իր գործունեությունն է սկսում Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում։

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հիմնադրամի միջոցներից շրջանի երեք համայնքներին «ՈՒԱԶ» մակնիշի երեք մեքենա է տրամադրվել։

Ըստ Քաշաթաղ շրջանի վարչության ղեկավարի տեղակալ Արտյուշա Մխիթարյանի՝ շրջանում բազմաթիվ համայնքներ կան, որտեղ տրանսպորտ չկա, և ոչ բոլոր համայնքներն են տրանսպորտային կապով ապահոված՝ նույնիսկ շրջկենտրոնի հետ։

«Առանց տրանսպորտի առկայության անհնար է ինչ-որ կենսականորեն կարևոր խնդիր լուծել»,- նշեց Մխիթարյանը։

Լեռնային Ղարաբաղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վալերի Գազարյանն իր հերթին հույս հայտնեց, որ 2011թ.-ին հիմնադրամը ևս մի քանի ծրագրեր կիրականացնի ԼՂՀ-ի Քաշթաղի շրջանում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին, նպատակը  Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված ծրագրերի իարգործումն է։ Հիմնադրամի՝ Հայաստանի նախագահի կողմից գլխավորած հոգաբարձուների խորհրդի կազմում են ողջ աշխարհի հայկական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչները։

Հիմնադրամը գործունեության ընթացքում ավելի քան 200 մլն դոլարի ծրագիր է իրականացրել, գումարները ստացվել են ավելի քան 300 բարեգործներից: Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 470 կմ երկարությամբ ճանապարհ, 212 կմ երկարությամբ ջրատար, 144 կմ գազատար,  75 կմ երկարությամբ էլեկտրագիծ, 218 դպրոց ու մանկապարտեզ, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն:--0—