Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

09.09.2010, 11:35
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին:

Ըստ տեղեկատվության, սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը և չորեքշաբթի օրվա ընթացքում ԼՂՀ-ի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 85 դեպք:

«Հակառակորդը հրազենից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից կրակ է բացել Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ուժերի առաջնային դիրքերի վրա՝ հրազենային վնասվածք հասցնելու նպատակով օգտագործելով շուրջ 882 փամփուշտ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռել է:-0-