ԼՂՀ նախագահը ղարաբաղյան խնդիրը քննարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

08.09.2010, 17:02
ԼՂՀ նախագահը ղարաբաղյան խնդիրը քննարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
ԼՂՀ նախագահը ղարաբաղյան խնդիրը քննարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այս րոպեներին բանակցություններ է վարում ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:  

Համանախագահները Ղարաբաղ են ժամանել Ադրբեջանից:

Տվյալ պահին բանակցությունները շարունակվում են: Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-