Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ նոր ինտերնետ-նախագծի շնորհանդեսը կանցկացվի հինգշաբթի Երևանում

08.09.2010, 16:48
Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ նոր ինտերնետ-նախագծի շնորհանդեսը կանցկացվի հինգշաբթի Երևանում
Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ նոր ինտերնետ-նախագծի շնորհանդեսը կանցկացվի հինգշաբթի Երևանում

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպությունը հինգշաբթի կներկայացնի http://maragha.org՝ «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա» նոր ինտերնետ-նախագիծը՝ 1992 թվականի ապրիլին ղարաբաղյան Մարաղա գյուղում ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունների մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպությունից:

1992 թվականի ապրիլի տասին ադրբեջանական զինված ուժերն այրեցին Մարաղա գյուղն ու կոտորեցին բնակչությունը: Մարաղան առայսօր շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում, տարբեր տվյալներով, սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև, որոնց թվում էին 30 կանայք: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, իսկ 63-ը՝ գերի վերցվել:

«Կայքը Մարաղա նախագծի (http://maragha.nk.am/) լրացված և վերամշակված տարբերակն է, որը ստեղծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինտերնետ-ռեսուրսում տեղադրված են «Իրավական ամենաթողության դեմ» ոչ կառավարական կազմակերպության կողմից տրամադրած արխիվային նյութերը:

Կայքում զետեղված են նաև արխիվային լուսանկարներ և տեսանյութեր, վկաների և ականատեսների ցուցմունքներ, մեկնաբանություններ, քարտեզներ: Մարաղայում կոտորածի վերաբերյալ փաստերի բացահայտման աշխատանքները շարունակվում են: -0-