Ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների թիվն նվազագույնը յոթ մարդ է կազմում. ԼՂՀ ՊՆ
Ղարաբաղի հյուսիսում ադրբեջանական հատուկ ջոկատի երեկվա դիվերսիոն ակցիայի հետևանքով ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների թիվն առնվազն յոթ մարդ է կազմել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ըստ Հասրաթյանի, երկու զոհվածների անուններն Ադրբեջանն արդեն հրապարակել է:
Օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 06:30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում, հակառակորդի կողմից ղարաբաղյան բանակի մարտական դիրքերից մեկի նկատմամբ դիվերսիոն գործողությունների փորձ է իրականացվել:
Ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ: Մարտի ընթացքում վիրավորվել ԼՂՀ Պաշտպանության բանակի 19-ամյա շարքային Ռուդիկ Մանասերյանը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, մարտի ժամանակ ադրբեջանական բանակի երկու զինվոր է զոհվել` Ամիրով Վուգարը (ծնված 1991թ.-ին, բանակ է զորակոչվել 2009թ.-ին) և Աբդուլաև Փյարվինը (ծնված 1991թ.-ին, բանակ է զորակոչվել 2009թ.-ին):
Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը նաև նշել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած ապատեղեկատվությունը, թե իբր ղարաբաղյան կողմից նույնպես զոհեր կան:
«Մեր կողմից միայն մեկ վիրավոր կա»,- ասաց Ասրյանը:
Երեկվա մարտի արդյունքում վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի Բանակի 19-ամյա շարքային Ռուդիկ Մանասերյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

