Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
31.08.2010,
14:05
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սահմանային գոտու մի շարք հատվածներում ադրբեջանցի զինծառայողները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը:
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության համաձայն, փետրվարի 30-ի լույս գիշերը և երկուշաբթի օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 19 դեպք։
«Հակառակորդը դիպուկահար զենքից գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում կրակային ոչնչացման նշանակետ օգտագործելով 405 փամփուշտ»,- ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է: -0-