«Արցախի հայորդիներ» սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակումն է փակվել ԼՂՀ-ում

10.08.2010, 13:46
«Արցախի հայորդիներ» սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակումն է փակվել ԼՂՀ-ում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 9-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Արցախի հայորդիներ» սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակման փակման արարողությանը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Երկրի ղեկավարը դրական է համարել «Հայկի սերունդ» կազմակերպության կողմից Արցախում սկաուտական շարժման նախաձեռնումը՝ Հայաստանից և Սփյուռքից երիտասարդների մասնակցությամբ, նշելով, որ այն կնպաստի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու կապերի խորացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, պաշտոնատար այլ անձինք: -0-