ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել «Պրովանս Արմենի» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է «Պրովանս Արմենի» սպորտային և մշակութային ասոցիացիայի անդամներին՝ կազմակերպության ղեկավար Հակոբիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են ասոցիացիայի կողմից Արցախում տարբեր մշակութային և սպորտային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է նման ծրագրերի իրականացումը հանրապետությունում՝ այն համարելով երկրի զարգացման, երկկողմ հարաբերությունների ընդլայնման և Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու արդյունավետ միջոցներից մեկը: -0-