Ղարաբաղը կբարձրացնի իր բանակի մարտունակությունը. ԼՂՀ նախագահ

13.07.2010, 10:23
Ղարաբաղը կբարձրացնի իր բանակի մարտունակությունը. ԼՂՀ նախագահ
Ղարաբաղը կբարձրացնի իր բանակի մարտունակությունը. ԼՂՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորամիավորումների նորանշանակ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ղարաբաղյան բանակի մարտունակությունն անշեղորեն կբարձրանա, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության  գլխավոր վարչությունը։

«Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության և անվտանգության կարեւորագույն երաշխավորը, և այսուհետ ևս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ և արդյունավետ ծառայություն:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:-0-