«Ազատ Հայրենիք» կուսակցությունը 45,8% ձայնով Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների վստահ առաջատարն է
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների վստահ առաջատարն է՝ նախնական տվյալներով հավաքելով՝ 45,8 տոկոս (17537) ձայն, լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ ղեկավար Սերգեյ Նասիբյանը:
Տվյալ պահին մշակվել է 50 տոկոսից քիչ քվեաթերթիկ (38293):
Երկրորդ տեղը զբաղեցնում է Արցախի Դեմոկրատական կուսակցությունը ՝ 30,7 տոկոսով (11744 ձայն), որի առաջնորդն է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
Երրորդ տեղում է Հայ Յեղափոխական Դաշնությունը՝ 18,2 տոկոսով (6966 ձայն):
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը դեռ 5,34 տոկոս (2046) է հավաքել:
Այսպիսով՝ 6 տոկոսի արգելքն արդեն հաղթահարել են ընդտրություններին մասնակցած 4 կուսակցություններից երեքը: Այդուհանդերձ, Կոմկուսը շարունակում է պահել խորհրդարան անցնելու հնարավորությունը:
Ընդհանուր առմամբ, հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 62310 ամրդ: Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 70 տոկոսը: -0-

