ԼՂՀ նախագահը և ՀՀ նախագահի խորհրդատուն քննարկել են բանակաշինության զարգացումը
12.05.2010,
16:38
ԼՂՀ նախագահը և ՀՀ նախագահի խորհրդատուն քննարկել են բանակաշինության զարգացումը
Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ նախագահի խորհրդատու, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը քննարկել են բանակաշինության զարգացման հարցերը:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը նաև քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: -0-

