Մոսկովյան «Արցախի ընկերների ակումբը» մտադիր է Արցախում կերպարվեստի թանգարան ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արցախի ընկերների ակումբը», որը ձևավորվել է Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից, մտադիր է Ղարաբաղում կերպարրվեստի թանգարան ստեղծել, լրագրողներին հայտնեց Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրիյանը։
«Արդեն կյանքի է կոչվում ակումբի առաջին ձեռնարկը՝ ԼՂՀ-ում կերպարրվեստի թանգարանի ստեղծումը»,- ասաց Անդրիյանը։
Ըստ դիվանագետի՝ արդեն հայ և ռուս նկարիչների 100 կտավների հավաքածու է հավաքված, նաև կտավ կա ԱՄՆ-ից և նույնիսկ Եթովպիայից։
Մոտ ժամանակներս Մոսկվայում տեղի կունենա հավաքածուի շնորհանդեսը, որից հետո այն կտեղափոխվի Ղարաբաղ։
Թանգարանի ստեղծումը ծրագրվում է մինչև տարեվերջ։ Արդեն հանրապետության ղեկավարության հետ կան համապատասխան համաձայնագրեր։
Ամեն նվիրատու և ամեն հեղինակ ԼՂՀ Մշակույթի նախարարությունից շնորհակալական նամակ կստանա։
Խոսելով «Արցախի ընկերներ ակումբի» գործունեության մասին՝ Անդրիյանը ակումբում առկա համապատասխան նախագծերը հաշվի առնելով՝ երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության հույս հայտնեց։ -0-

