ԼՂՀ նախագահը հայտարարում է ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին

19.04.2010, 10:48

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը քաղաքական կուսակցությունների ղեկավարների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

«Առաջիկա ընտրությունները քաղաքական տեսակետից պատասխանատու իրադարձություն են մեր հանրապետության համար, և իշխանության բոլոր օղակները, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ամեն ինչ անեն ՝ ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի ապահովման և պատշաճ անցկացման համար՝ կուսակցական և ոչ կուսակցական բոլոր թեկնածուների համար ստեղծելով պայքարի հավասար և արդար պայմաններ», - հայտարարել է Սահակյանը:

Նախագաը կոչ է արել ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և պատգամավորական թեկնածուներին նախընտրարշավն անցկացնել քաղաքակիրթ կերպով, կառուցողական մթնոլորտում՝ օրենքի և էթիկայի նորմերին համապատասխան:

Արցախում խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 23-ին:-0-