Ադրբեջանի բանակը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
12.04.2010,
10:48
Ադրբեջանի բանակը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի բանակը ապրիլի 2-10-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գնդակոծման է ենթարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը:
«Տարբեր տեսակի զենքերից գնդակոծվել են Ղարաբաղի բանակի պաշտպանական դիրքերը Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների ուղղությամբ», - տեղեկացրեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժնից:
Ադրբեջանական բանակի բոլոր զինված հարձակումներին տրվել է համարժեք պատասխան:
ԼՂՀ-ի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը գործում է 1994 թ.-ի մայիսից:-0-

