Միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» մրցույթն առաջին անգամ անցկացվեց Ղարաբաղում
«Այբ» կրթական հիմնադրամը «Կենգուրու» փորձնական միջազգային խաղ-մրցույթ է անցկացրել Ստեփանակերտում, որին մասնակցել է 215 աշակերտ 13 դպրոցներից։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կրթական կենտրոնից, մրցույթն առաջին անգամ էր անցկացվում Ղարաբաղում, և երեխաները մեծ ոգևորությամբ միացան միլիոնավոր հասակակցիներին՝ համալրելով մաթեմատիկական շարժման շարքերը ողջ աշխարհում։
Ինչպես և պահանջում են մրցույթի կանոնները, մրցույթի բոլոր մասնակիցները փոքրիկ հուշանվերներ և մասնակցության վկայագրեր ստացան։
Մայիսին միջոցառմանը մասնակցած արցախյան և հայկական բոլոր դպրոցներին կուղարկվի մանրամասն հաշվետվություն կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ։
Հաջորդ տարի «Կենգուրու» շարժման մեջ նախատեսվում է ներգրավել ավելի շատ արցախյան դպրոցներ։
Առաջին անգամ մաթեմատիկական «Կենգուրու» մրցույթը կազմակերպվել է Փաիրզում 1991 թվականին, իսկ 1994 թվականից այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ -0-

