Ղարաբաղի ընդգրկումը բանակցություններին կօգնի հակամարտությանը. ԱԳՆ

07.04.2010, 19:28
Ղարաբաղի ընդգրկումը բանակցություններին կօգնի հակամարտությանը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի շուտափույթ ընդգրկումը ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցություններին օգտակար կլինի հակամարտության համար, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Որքան շուտ Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացին՝ որպես բանակցությունների անմիջական կողմ, այնքան դա կօգնի բանակցություններին»,- չորեքշաբթի ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ասաց նախարարը:

Ըստ Նալբանդյանի, Ադրբեջանին առաջին անգամ չէ վիճակվում Ղարաբաղին ընդունել որպես բանակցային գործընթացի կողերից մեկը, ընդ որում ոչ միայն դե-ֆակտո, այլև դե-յուրե: Մասնավորապես նա հիշեցրեց, որ Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ զինադադարի մասին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-