Պատերազմը ղարաբաղյան խնդրի լուծման միջոց չէ. Ֆասիե

30.03.2010, 10:36
Պատերազմը ղարաբաղյան խնդրի լուծման միջոց չէ. Ֆասիե
Պատերազմը ղարաբաղյան խնդրի լուծման միջոց չէ. Ֆասիե

Պատերազմը ղարաբաղյան խնդրի լուծման միջոց չէ, Ստեփանակերտում լրագրողներին ասել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ):

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, որտեղ հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցն անհնարին է լուծել ռազմական ճանապարհով», - մեջբերում է Ֆասիեի խոսքերը ՀՀՀ-ն:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-