ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ԼՂՀ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը
29.03.2010,
10:44
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ԼՂՀ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է Բաքվի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ իբրև թե Ղարաբաղի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նախօրեին տեղեկատվություն էին տարածել, որի համաձայն՝ Ադրբեջանի բանակի զինծառայող Վուսալ Սալահլին մարտի 27-ին զոհվել է Թեզեքենդ գյուղի մերձակայքում ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման ժամանակ:
«Սա ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած հերթական ապատեղեկատվությունն է: Ղարաբաղյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով», - ասաց Հասրաթյանը:-0-

