ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը
22.03.2010,
19:22
ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Սոֆիա Պագսլիին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին կազմակերպության կողմից իրականացված գործունեությանը և 2010 թվականի անելիքներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել այս հեղինակավոր միջազգային կառույցի աշխատանքն Արցախում` ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարևոր դերակատարություն ունի հանրապետությունում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացման գործում:-0-

