ԼՂՀ նախագահը էներգետիկ ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարի հետ

25.02.2010, 13:55
ԼՂՀ նախագահը էներգետիկ ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում նոր տեխնոլոգիաների կիրարկման, էներգետիկ համակարգում փոխգործակցության և փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և  «Արցախգազ»  փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Գազը Հայաստան է մտնում Վրաստանի տարանցիկ ուղով։

Ընկերությունը հիմնվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, իսկ Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-