Ադրբեջանի կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

24.02.2010, 18:49
Ադրբեջանի կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի ծառայությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողներ խախտել են հրադադարի ռեժիմը։  

Հաղորդագրության համաձայն, հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի մի շարք հատվածներում փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում։

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից, դիպուկային հրացանից, ՌՊԳ-7 նռնականետից և խոշոր տրամաչափի «Սև աղեղ» դիպուկահար հրացանից կրակ է բաց թողել Հորադիզի, Քարաքենդի, Սեյսուլանի, Ջրաբերդի, Այգեստանի և այլ բնակավայրերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմից կորուստներ չկան։ -0-