ԼՂՀ նախագահը երեքշաբթի Երևանում կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահին
15.02.2010,
16:46
ԼՂՀ նախագահը երեքշաբթի Երևանում կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից, հանդիպումը կկայանա Երևանում:
Կանատ Սաուդաբաևը երկուշաբթի երկօրյա այցով Հայաստան է ժամանում: Այցի ընթացքում ծրագրվում է Սաուդաբաևի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: -0-

