Գոզմանն առաջարկում է սառեցնել ղարաբաղյան հակամարտությունը մոտ երեսուն տարով. թերթ
Ռուսաստանյան «Պրավոյե դելո» քաղաքական կուսակցության համանախագահ Լեոնիդ Գոզմանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծում չունի, որը կբավարարի բոլոր կողմերին՝ առանց «դեմքեր կորցնելու», գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, հղում անելով Day.az.-ին:
Գոզմանի կարծիքով՝ դրա համար պետք է սառեցնել հակամարտությունը մոտ երեսուն տարով: Այսինքն՝ կողմերը կարող են պայմանավորվել, որ կվերադառնան հակամարտության լուծմանը որոշ ժամանակ անց: Այդ դեպքում նրանք կարող են մի շարք այլ հարցեր քննարկել:
Գոզմանն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին հաստատել դիվանագիտական, առևտրատնտեսական և մշակութային կապեր: «Եթե այդ ամենն արվի, անգամ այնպիսի խնդիր, ինչպես Լեռնային Ղարաբաղն է, կործանիչ չի լինի երկու երկրների հարաբերություններ համար», - հայտարարել է քաղաքական գործիչը:-0-

